Facebook-ը ստեղծել է նոր համակարգ, որի անունն է «Այս օրը», «On This Day»: Բավականին հետաքրքիր համակարգ է, որի միջոցով օգտատերերը հնարավորություն ունեն հիշել, թե ինչ է տեղի ունեցել անցյալ տարիների կոնկրետ օրերին տվյալ օգտատիրոջ էջում:
Մասնավորապես, օգտատերերը հնարավորություն կունենան տեսնել այն նկարները, գրառումներն ու հրապարակումները, որոնք արվել են օրինակ 4 կամ 5 տարի առաջ: Facebook-ը նաև առաջարկում է միանալ ամենօրյա հիշեցումներին և ստուգել, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը այլ տարիներին:

On This Day-ը հատկանշական է նրանով, որ իր ալգորիթմը կառուցված է այնպես, որ այն չի հիշեցնի այն իրադարձությունները, որոնք կառաջացնեն անցանկալի զգացողություններ: Եվ այսպես, տվյալ ֆունկցիան ցույց չի տա այն հրապարակումները, որտեղ նշված է մի մարդ, ում հետ նշված ես եղել <հարաբերությունների> մեջ և հետո բաժանվել ես: Ինչպես նաև չի հրապարակվի մահացած ընկերների կամ հարազատների մասնակցությամբ հրապարակումները:

Մասնավորապես Facebook-ը ստիպված եղավ ներողություն խնդրել վեբ ծրագրավորող Էրիկ Մայերից, որին տվյալ ֆունկցիան հիշեցրեց իր` գլխուղեղի քաղցկեղից մահացած 6-ամյա աղջկան:

Ռուբեն Խաչատրյան - Ֆեյսբուք