Սիրիայի Կենտրոնական մարմնի հովանավորությամբ և համազգային Նիկոլ Աղբալյան մասնաճյուղի գրական հանձնախմբի կազմակերպությամբ, Հալեպի Գևորգ Եսայան սրահում տեղի է ունեցել հանճարեղ երաժշտագետ Կոմտիասին նվիրված երեկո: Ձեռնարկի ամբողջ ընթացքում ներկաները ըմբոշխնեցին Կոմիտասյան ընտիր գոհարներ` երգի, երաժշտության և ասմունքի սքանչելի մատուցումներով:

Երաժիշտ Ժիրայր Րեյիսյան կարևորեց Կոմիտաս ազգագրագետին, բանահավաքը, նրա ազգային դիմագիծը, ազգային ոճի ու մտածելակերպի առանձնահատկությունները, ինչպես նաև Կոմիտասի ստեղծագործություններում ռազմահայրենասիրական և ազատագրական թեմաների առկայությունը:

Ներկայացվեց Կոմիտասի խելագարությունը խորհրդանշող կենդանի պատկեր: