Արցախի Հանրապետությունում այսօր՝ մայիսի 2-ին լռության օր է, քանի որ հանրապետությունը պատրաստվում է մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Քարոզարշավը ավարտվել է մայիսի 1-ին, և այսօր արգելվում է քարոզչությունը։ ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն ավելի քան 100 միջազգային դիտորդներ:

Խորհրդարանական ընտրություններին ԼՂՀ-ում մասնակցելու են 7 կուսակցություններ՝ «Ազատ Հայրենիքը» (50 թեկնածու), «Ազգային վերածնունդ» (14), Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը» (35), ԼՂ կոմկուսը (14), «Խաղաղություն և զարգացում» կուսակցությունը, ՀՅԴ-ն (34) և «Շարժում-88»-ը (14)։