«Ես կարծում եմ, որ իսկապես շուտ է հեռու գնացող կանխատեսումներ անել, բայց նաև հասկանալի է, որ այդ հանդիպումը արդեն մեկ տարուց ավել ընթացող սառը պատերազմի շրջանակներում, բնականաբար, ինչ-որ փոփոխության նշաններ է ցույց տալիս Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հարաբերություններում, բայց կրկնում եմ, ես չափազանց զգուշավոր օպտիմիզմով եմ դրան նայում»,- Պուտինի և Քերիի հանդիպման հետ կապված իր կարծիքով YerevanNews.am-ի հետ այսպես կիսվեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Իսկ այն հարցին, թե ինչ կարևոր կետեր կային այդ քննարկման մեջ, քաղաքագետը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ կետերի մասին դեռ վաղ է խոսելը, կարելի է ասել, որ դա հետախուզական հանդիպում էր ռուսական և ամերիկյան պաշտոնյանների միջև և եթե փորցենք հասկանալ դա ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա, հասկանալի է, որ յուրաքանչյուր լարվածության թուլացում ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև միայն կհեշտացնի Հայաստանի կոմպլիմենտար քաղաքականությունը, բայց ես իսկապես զգուշավոր օպտիմիզմով եմ մոտենում, որովհետև դեռ այդ քայլերը մենք չենք տեսնում, բայց ամեն դեպքում  այս լարվածությունը ոչ մի կողմի շահերից չի բխում»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցավ  Ջոն Քերիի ու Պուտինի հանդիպումը:

Ռուսաստանի և Դոնեցկի և Լուգանսկի ինքնավար հանրապետությունների զինված կողմնակիցների համար հասել է գործողությունների համար կրիտիկական պահը: Կողմերը պետք է հետևեն Մինսկի համաձայնության կանոններին: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին՝ Պուտինի հետ հանդիպման հաջորդ օրը: