Ըստ Gazeta-ի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Բաքվում առաջին Եվրոպական խաղերի բացման արարողությանը:
Այս լուրը հաստատել են նաև Կրեմլի մամուլի ծառայությունում:

Բաքվում հունիսի 12-28-ն անցկացվելու են պատմության մեջ առաջին Եվրոպական խաղերը, որոնք հետագայում կանցկացվեն չորս տարին մեկ: