Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը, 2013թ.-ին Եգիպտոսի քաղաքացիություն է ձեռք բերել: Ինչպես տեղեկացնում է թուրքական Zaman օրաթերթը՝ Թուրքիայում տեղի ունեցած «Մեծ կաշառքի» գործով ձերբակալություններից անմիջապես հետո Բիլալ Էրդողանին եգիպտական անձնագիր է տրամադրվել։

Կրտսեր Էրդողանի դեմ կոռուպցիոն մեղադրանքներ են ուղղվել, ինչից հետո նա Եգիպտոսի քաղաքացու անձնագրով մեկնել է Վրաստան։

Ներկայումս Եգիպտոսում սկսվել է դատավարություն Էրդողանի որդուն ու մյուս թուրքերին քաղաքացիությունից զրկելու համար։