Սիրիայի ծովեզերյա քաղաքներից Թարթուսում մի մզկիթ է կառուցվել Աստվածամոր՝ Մարիամ Աստվածածնի անունով։

1050 քմ տարածությամբ այս մզկիթի կառուցումը ամբողջացել է 7 ամսում, այն գտնվում է քաղաքի կենտրոնում։ Նրա անվանումը արդյունքն է դարերի եղբայրական հարաբերություններին՝ մուսուլմանականների և քրիստոնյաների միջև։

Կրոնական պետերի վկայությամբ Աստվածամոր և Աստվածորդու՝ Հիսուսի մասին կան նաև նվիրված գլուխներ մուսուլմանականների սուրբ գիրք՝ Ղուրանում, ուր նշվում է Քրիստոսի հրաշագործ զորությունն ու Մարիամ Աստվածածնի կուսության մասին։

Նրանք նշել են, որ այս կառույցը առաջին մզկիթն է ամբողջ արաբական աշխարհում և դրա անվանումը նպաստելու է մուսուլմանական-քրիստոնյա համերաշխ փոխհարաբերությունների շարունակման։