Հունիսի 8-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Տարոնիկ գյուղից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Սարգիս Կ.-ին:

Պարզվել է, որ հունիսի 4-ին, ժամը 20.00-ի սահմաններում, նշված գյուղում, վիճաբանության ժամանակ, Սարգիս Կ.-ին երկաթյա առարկայով հարվածել և մեջքի շրջանում վնասվածք է պատճառել 1955 թ. ծնված Մանուկ Ղ.-ն, որը նույն օրը, ժամը 11.20-ին, բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատարություն՝ նշելով, որ նույն վիճաբանության ժամանակ Սարգիս Կ.-ն բռունցքներով հարվածել է իրեն և մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:

Կատարվում է հետաքննություն: