Լույսի թանկացման հարցում որոշ ՀՀԿ-ականներ արդեն սկսել են լղոզել իրենց նախկին խոսքերը: Դե բա մի ձև պետք է՞ արդարացնեն աբսուրդի թատրոնը: 6.93 դրամը կարող ա ձեր համար ոչ մի բան ա, որովհետև ամեն մեկդ մի արտադրություն ունեք, ձեզ ի՞նչ ա եղել, ապրանքը կթանկացնեք ու չեք տուժի, բայց ժողովուրդն էլ կրկնակի կսկսի տուժել: Մի խոսքով, լույսն էլ թանկանա, ժողովրդի հույսն էլ կմարի:

Վրաստանում իրավիճակը կամաց-կամաց հանդարտվում է, բայց ցավալին այն է, որ զոհերի թիվը գնալով ավելանում է: Մենք էլ պետք է դասեր քաղենք Վրաստանում տեղի ունեցածից, որովհետև իրականում մեզ մոտ էլ ջրահեռացման ոլորտում շատ խնդիրներ կան, ու փոքր-ինչ ուժեղ անձրևի ժամանակ մայրաքաղաքի որոշ փողոցներում գետեր են հայտնվում:

Բաքվում եվրոպական խաղերին մասնակցում են նաև հայերն, ու դա էլ ավելի է նյարդայնացնում ազերներին: Մի կողմից էլ լավ ա, որ նման խաղերում Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում: Տարին որ 5 հատ սենց միջոցառում անի, ահագին կթեթևանա բյուջեն, որովհետև, բացի կազմակերպչական աշխատանքների վրա ծախսված գումարներից, սրանք ահավոր մեծ թվեր են ծախսում կոռուպցիայի վրա: Նավթն էլ անսպառ չի:

Քըրք Քըրքորյանը մահացել է: նա բիզնեսմենի հիանալի օրինակ է: Նրա բիզնես-ունակություններին կնախանձեն շատերը: Չնայած որ սկսել է շատ համեստ ապրելակերպից և հասել է փառքի բարձունքին, շարունակել է մարդ մնալ ու մարդավայել քայլեր անել:

Էդգար Խաչատրյան