Անցած գիշեր Թբիլիսիում փրկարարներն ու զինվորականները կենդանաբանական այգու տարածքում աղջկա դի են հայտնաբերել: Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը՝ դին հայտնաբերվել է փլուզումների ու ցեխի միջից:

Այս ռեղեկությունը հաստատել է նաև Վրաստանի պաշտպանության նախարարար Թինա Խիդաշելին: Այժմ դժվար է նշել հեղեղումների զոհերի հստակ թիվը, քանի որ տարբեր պետական մարմիններ տարբեր թվեր են հրապարակել: Երեկ հայտարարվել է 19 զոհի մասին, ապա՝ 17, իսկ երեկոյան՝ 18:

Նշենք, որ տեղացած հորդառատ անձրևները սողանքներ են առաջացրել և հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները: Հունիսի 15-ին, Վրաստանում հայտարարվել է սգի օր, ջրհեղեղի պատճառով զոհվածներին հիշելու օր: