Թուրքիայում այսօր լուսադեմին երկրաշարժ է տեղի ունեցել:

«Հուրրիյեթ»  կայքի փոխանցմամբ, ցնցումները գրանցվել են ժամը 04:03-ին՝ Իզմիրում:

Համաձայն Արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի տվյալների՝ 4.1 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իզմիրի Ուրլա շրջանը:

Երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է 15.08 կմ խորությամբ: Զոհերի ու ավերածությունների մասին չի հաղորդվում: