Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին այցելել է Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտ (Չաթըմ Հաուս) և հանդես եկել այնտեղ ելույթով. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Երկրի ղեկավարն անդրադարձել է Արցախի պետականաշինությանը, ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին, պատասխանել բարձրացված հարցերին:

Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախին հոգեհարազատ է Չաթըմ Հաուսի կարգախոսը` «Օգնել՝ կառուցելու անվտանգ, բարեկեցիկ և արդար աշխարհ», հավելելով, որ այս գաղափարներն առկա են նաև մեր աշխարհընկալման մեջ: Նախագահի խոսքով՝ նման հանդիպումներն օգտակար են թե Արցախի, թե տարբեր պետությունների և միջազգային կառույցների համար:

Հանդիպմանը ներկա էին օտարերկրյա դիվանագետներ, գիտնականներ և վերլուծաբաններ: