LG ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր LG G4 Beat (G4s) նոր հեռախոսը, որը աշխատում է Android 5.1.1 Lollipop-ի բազայի վրա: Այն պատրաստված է LG G4 ոճով և աշխատում է Qualcomm Snapdragon 615 պրոցեսորով:

LG G4 Beat-ը հագեցած է 5.2-դյույմանոց էկրանով (1920 х 1080 պիկսել հնարավորությամբ), 1,5 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 8 ԳԲ ընդլայնված հիշողությամբ: 

LG G4 Beat (G4s) կշռում է 139 գրամ: Հեռախոսը կարող է աշխատել LTE և HSPA+ ցանցերում: Այն կվաճառվի Գերմանիայում, Բրազիլիայում և Ֆրանսիայում: