Այսօր հայրենիք է ժամանելու լիբանանահայ ամենակրտսեր լեռնագնաց աղջիկ Ծովակ Քեոշկերյանը, իր դպրոցի՝ Սահակյան վարժարանի տնօրեն Նազո Ճերեճյանի ուղեկցությամբ։

Ծովակը մանկուց մեծ սեր ու հետաքրքրություն է տածում լեռնագնացության նկատմամբ և երազել է լեռնագնաց դառնալ։

Նա այս երազանքն իրականացրել է մի քանի տարի առաջ, երբ բարձրացել է Լիբանանի Ալ Սաննին և Գարճեթ Ալ Սաուտա լեռները։ Այժմ նա հասել է հայրենիք, իր ամենամեծ երազանքը՝ Արարատի գագաթ բարձրանալը իրականացնելու համար։

Ծովակը իր տնօրենի հետ գնալու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր հանդիպելու է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ին, ում հայրական օրհնությունը ստանալուց հետո բարձրանալու է նախ Արագած լեռ, ապա Արարատի գագաթը։

Մենք նույնպես բարի երթ ենք մաղթում Ծովակին և անփորձանք վերդարձ։