Լիբանանի հայկական որբանոց՝ «Թռչնոց Բույն»-ի մեջ շաբաթ օրը՝ հուլիսի 18-ին, բացվեց «Արամ Պեզիկյան» անունը կրող Ցեղասպանության զոհերի թանգարանը։

Բացման արարողությանը ներկա էին Արամ Ա. Կաթողիկոսը, Լիբանան ժամանած օտար եկեղեցիների հոգևոր պետեր և ներկայացուցիչներ, Մեծի Տանն Կիլիկիո թեմի առաջնորդներ ու Միաբան Հայրեր, թանգարանի բարերար՝ Պեզիկյան ընտանիքի անդամներ, ազգայիններ, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան։

Թանգարանի բարերար Ալեքքո Պեզիկյանը թանգարանը կոչել է իր հոր անունով, ի հիշատակ «թռչնոց բույն»-ում պատսպարված որբերից՝ իր հոր Արամ Պեզիկյանի: