Գերման Ստերլիգովը Զորի Բալայանի ծրագրի առաջին ծիծեռնակն է: Հիշում եք, հայր Պուտինին գրված նամակում Արցախի հերոս Զորի Բալայանը հիշեցրել էր Գյուլիստանի պայմանագրի, Արցախը Ռուսաստանի սեփականությունը լինելու մասին և թախանձագին խնդրել, որպեսզի հայր Պուտինը վերցնի Արցախը... Իսկ թե վերցնելուց հետո ում էր հանձնելու՝ բոլորս գիտենք:

Այսօր ԱՄՆ-ը սկսել է մեծ ուշադրություն դարձնել Արցախին, հօդս ցնդեցնել Արցախում ռուսական խաղարարներ մտցնելու պուտին-մեդվեդյան ծրագիրը: Տեսնելով, որ տապալվում են իր ծրագրերը, Պուտինը Արցախ է գործուղել Գերման Ստերլիգովին, որն արդեն խոսում է ,,սլաբոդա,, հիմնելու մասին: Այսինքն, ռուսական կայուն բնակչություն, որն էլ հետագայում կնպաստի Արցախի բռնազավթմանը Ռուսաստանի կողմից...

Հիմա հատկապես, երբ Հայաստանը վերջին հազարամյակում առաջին անգամ մեծագույն պատմական հնարավորություն է ստացել դառնալ հզոր պետություն, Իրանի հետ ջերմացնելով հարաբերությունները՝ վերածվել աշխարհաքաղաքական նոր զարգացումների կենտրոնի, Հայաստանի և Արցախի իշխանությունները պետք է չգայթակղվեն Ստերլիգովի փողերով, պուտինյան հրահանգներով և պարտադրեն այդ մարդուն կամ հեռանալ Արցախից, կամ ապրել իր ընտանիքի հետ՝ զերծ մնալով Արցախը ռուսիֆիկացիայի ենթարկելու իր ծրագրերից:

Սա է միակ ու ճշմարիտ լուծումը:

Այլապես, ոչ միայն Էդիկ Նալբանդյանի ֆրանսիական ժպիտով 6 ազատագրված շրջանը կկորցնենք, այլև ողջ Արցախը...

Լևոն Մութաֆյան-Facebook