Գիշերը Թուրքիայում տեղի է ունեցել 5.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որը խուճապի է մատնել քաղաքացիներին: Երկրաշարժը տեղի է ունեցել Մերսինի մոտակայքում:

Երկրի կառավարությանը կից արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում՝ ժամը 01:00-ին: Այս մասին տեղեկանում ենք Sabah-ից:

Այս ցնցումներից արթնացած բազմաթիվ մարդիկ փողոց են դուրս եկել և երկար ժամանակ տուն չեն մտել: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: