Ամբողջ հասարակությունը վերջերս համակ ուշադրւթյամբ սպասում էին տեղեկությանը, թե որտեղից է կառավարությունը ֆինանսավորելու Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, ինչը սակայն չպետք է անդրադառնար հասարակ ՀՀ քաղաքացու վրա: 

Օգոստոսի 1-ին պարզ դարձավ, որ ՀՀ կառավարությունն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կսուբսիդավորի «Որոտանի» ՀԷԿ-երի կասկադի վաճառքից ստացվելիք գումարով: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

- Անընդունելի տարբերակ է, որովհետև ցանկացած պարագայում դա ևս հանրային սեփականություն է, ըստ էության ևս մեզ պատկանող: Անկախ նրանից ֆինանսավորումը բյուջեից է, թե ոչ, ես համարում եմ դա նաև իմ հարստության մի մասը և եթե «Որոտանի» ՀԷԿ-երի կասկադի վաճառքից է ֆինանսավորվում, ապա նշանակում է ոչ թե աջ գրպանից է ֆինանսավորվում, այլ ձախ գրպանից, որևէ տարբերություն չկա:

Իսկ այս ծախսերի ֆինանսավորման այլ տարբերակ տեսնում եք:

- Իհարկե: Հնարավոր տարբերակ էր, որ մեր իշխանությունները չթալանեին ՀԷՑ-ի հետ միասին և հոսանքի գինը չթանկանար: Դա ինձ համար միակ ընդունելի տարբերակն է:

Պրն Մարտիրոսյան, ակնկալում եք նույնպիսի բողոքի ալիք ժողովրդի կողմից: 

- Կանխատեսմամբ չեմ զբաղվի, բայց ցանկացած պարագայում այն ինչ տեղի է ունեցել և ինչ տեղի է ունենում ինձ համար անընդունելի է, որպես ՀՀ քաղաքացի: