Ինչպես հայտնի է, հուլիսի 25-ին հրդեհ էր բռնկվել Երևանի բուսաբանական այգում: Հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ կանչ»:

«Հետաքրքիր է չէ՞, որ բուսաբանական այգին քառակուսի է այրվել, իսկը մի հարմարավետ կլորիկ հյուրանոցի համար իրա ստայանկով բանով...»,- գրեց ֆեյսբուքյան օգտատերերից մեկը:

Սակայն այլ կարծիքի է բնապահպան Ապրես Զոհրաբյանը: EcoNews.am-ի (Էկոնյուզ) հետ զրույցում նա ասաց.

- Իմ կարծիքով, դա հետևանք է ամառային սաստիկ շոգերի: Այսինքն, այնպես չէ, որ հրդեհվեց, ուրեմն այլևս այգու տարածք չէ կամ այգու տնօրինության ու իրավասության տակ չէ: Եթե մտածում են, որ «հրդեհողները» հրդեհեցին, որ այդտեղ այգի չլինի, բերեն ռեստորան կամ, այսպես ասած, «օբյեկտ» կառուցեն, բայց այսպես, թե այնպես՝ այգին հրդեհեցին, թե ոչ, այդ հատվածը բուսաբանական այգու իրավասության տակ է և հետևաբար այն իր իրավասության տակից վերցնելու համար էլի նույնքան բարդ պրոցեդուրաներ են պետք:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: