«Որպես անձ ժպտերես, շփվող, անմիջական մարդու տպավորություն էր թողնում», այսպես բնութագրեց էքստրասենս Անի Մաջնումյանին հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիամ Մեհրաբյանը YerevanNews.am-ի հետ զրուցում։ 

Որպես դատական հոգեբանության ոլորտի ներկայացուցիչ, արդարադատության ոլորտի փորձագետ Մարիամը նշեց, որ մինչև նախաքննությունը չավարտվի, փաստերը չվերլուծվեն` կասկած, վարկած առաջարկելու որևէ իրավասություն չունի։

«Ինքս գիտեմ միայն մի նախադասություն, որ Անի Մաջնունյանին սպանել են։ Թե՛ ֆոնը, թե՛ հանգամանքները, թ՛ե կանխավարկածը ինձ համար անհասանելի ինֆորմացիա են»։

Իսկ այն հարցին, որ երբևէ գանգատներ լսել եք Անիից Մարիամը Մերաբյանը պատասխանեց, որ ինքը 2-րդ եթերաշրջանի վերջում բողոքներ ուներ առողջական խնդրի վերաբերյալ, բայց ոչ որևէ անձի, առողջական խնդիրները հետևյալ կերպ էին դրսևորվում. գլխացավից էր գանգատվում, շատ էր օգտագործում ծխախոտ, մտածում էինք սպազմ է տալիս՝ սենյակն էինք օդափոխում հաճախակի։

Քանի  որ հաղորդման 5 փորձագետներից 4-ը  էքստրասենս են, ես հոգեբան, իմ աշխատանքը ես առանձին եմ իրականացրել։ Այսինքն միասին շփվելու քիչ ժամանակ ենք ունեցել՝ մի քանի րոպե միջանցքում, հաղորդման ընդմիջման ժամանակ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մազմանյան 5 շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա: