Օգոստոսի 8-ին՝ ժամը 09:58-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի արոտավայրերում անկել է 15 խոշոր եղջերավոր անասուն, իսկ 2 անասուն անառողջ է:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, կապ է հաստատվել հարակից Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ և Վերին Արտաշատ գյուղերի գյուղապետերի հետ. պարզվել է, որ տվյալ գյուղերում անասունների անկման դեպքեր չեն արձանագրվել:
Դեպքի վայրում է գտնվում բուժսանիտարիայի և սննդի անվտանգության վարչության պետը, ով տեղեկացրեց, որ մրսածության հետևանքով (ունեցել են թոքերի խնդիր) անկել է ընդամենը 4 խոշոր եղջերավոր անասուն (հորթ):