Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգոստոսի 8-ին այցելել է Եղեգնաձորի պահածոների գործարան, վերջերս վերաբացված գործարանում իրականացվել են լայնածավալ վերանորոգման, տեխնիկական վերազինման, նոր հոսքագծերի տեղադրման և կահավորման աշխատանքներ, գործարանում արտադրական գործընթացը հավասարեցվել է եվրոպական չափանիշներին և մերօրյա պահանջներին:
«Եղեգնաձորի պահածոների գործարան»-ը արտադրում է հայրենի հողի բերք ու բարիքից պատրաստված բարձրորակ և բազմատեսակ պահածոներ, մոտ 90 տոկոս հումքը վերցվում է հենց նույն մարզից՝ Վայոց ձորից, այսինքն, արտադրամասը մթերում է իր իսկ գյուղացու բերքը։

«Եղեգնաձորի պահածոների գործարան» ՍՊԸ-ի տնօրեն Սարգիս Պողոսյանը YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեց, որ արտադրամասը գործարկումից հետո արդեն արտադրել և շուկա է մատակարարել մոտ 300 հազար տուփ պահածո:
Մեզ հետ զրուցում պարոն Պողոսյանը նշեց, որ բացվել է 240 աշխատատեղ և 150-ն էլ կբացվի մինչ տարևերջ։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շրջել է գործարանի արտադրամասով, ծանոթացել գործարանի պայմաններին ու խնդիրներին գոհունակություն հայտնել իրականացվող աշխատանքների կապակցությամբ:
Նշենք նաև, որ սեպտեմբեր ամսից «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՍՊԸ-ն իր արտադրանքը կարտահանի Բելառուսիա, Ղազախստան, ԱՊՀ և Եվրոպական այլ երկրներ: