Թուրքիայում «Արմեն» որբանոց-ճամբարը քանդելու դեմ պայքարողների վրա հարձակվել են: Նշենք, որ երեկ հերթապահության 100-րդ օրն էր:

Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը՝ «Նոր զարթոնք» կազմակերպությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ երեկ՝ ժամը 23:30-ի սահմաններում, հսկվող ճամբարի վրա հարձակում է կատարվել և արդյունքում վնասվածք է ստացել երկու մարդ:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Օրեր շարունակվող ճնշումներից հետո, օգոստոսի 13-ին՝ «Արմեն» ճամբարի դիմադրության 100-րդ օրը, գիշերը ժամը 23:30-ի մոտակայքում ֆաշիստական հարձակում է իրականացվել: Երկու մեքենաներով ճամբար եկած անձինք հերթապահող մեր ընկերների վրա փայտերով հարձակում են իրականացրել: Այդ ընթացքում մեր ընկերներից երկուսը ծեծի են ենթարկվել»: