Վերջերս համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ 2015թ-ի հունվար-հունիս ամիսներին հանքարդյունաբերության ոլորտում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 34% աճ: Այս մասին EcoNews.am-ը (Էկոնյուզ) զրուցեց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանի հետ, ով տեղեկությունը մեկնաբանեց հետևյալ կերպ.

- Հայաստանում հանքարդյունաբերություն չի իրականացվում: Հայաստանում ընդհամենը իրականացվում է հանքարդյունահանում: Հանքարդյունաբերությունը ենթադրում է նաև հանված որևէ հանածոյի հետ հետագա որոշակի գործողությունների իրականացում: Իսկ մեզ մոտ բնական օգտակար հանածոները ուղղակի հանում են ընդերքից և վերածում են մինիմալ հումքի, այնուհետև արտահանում այլ երկրներ:

Դա հանքաարդյունաբերություն չէ, այլ ուղղակի էքստենսիվ հանքարդյունահանում է, որը անում էին 19-20-րդ դարերում աֆրիկյան երկրներում: Հիմա էլի այս տեսակ երկրներում շարունակում են անել, որոնց շարքին այս պահին արդեն մենք էլ ենք դասակարգվում:

Իսկ, նշված աճը գրանցվել է Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում: Դա բոլորը գիտեն: Ինչքանով է դա լավ, թե վատ ես չեմ կարող ասել, որովհետև ես գտնում եմ, որ այս կառավարման համակարգի պայմաններում բոլոր այդ գումարները օգտագործվում են ոչ ի շահ Հայաստանի Հանրապետության և բնակչության: Դրա համար ինձ էլ ընդհանրապես չի հետաքրքրում ավելացել է, թե պակասել է ըստ էության:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում: