Գերման Ստերլիգովը մտադիր է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայց ներկայացնել Ադրբեջանի դեմ: Այս մասին հայտարարել է հայտնի գործարարի փաստաբան Արթուր Հայրապետովը:

Փաստաբանը համոզված է, որ Ստերլիգովը կշահի հայցը: Ակզբում Ստերլիգովին արգելել են այցելել Բաքու` հայտարարելով անցանկալի անձ, այնուհետև նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել: Ադրբեջանի նման գործողություններն անթույլատրելի են: Փոխհատուցման գումարի չափը կհայտարարվի փոքր-ինչ ուշ: Այս մասին ասել է փաստաբանը: 

Հիշեցնենք, որ Ինտերպոլը օգոստոսի 21-ից դադարեցրել է Ստերլիգովի որոնումը` նրա նկատմամբ քաղաքական հետապնդում իրագործվելու հիմնավորմամբ: