Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի մի հատված՝ Կարսի շրջանում պայթեցվել է ահաբեկիչների կողմից: Ինչպես գրում է «Газета.Ru»-ն՝ պայթյունի հեղինակներ են հանդիսացել «PKK»-ի ներկայացուցիչները: 

Հարձակմանը մասնակից են եղել մոտ 20 զինյալներ: 

Ներկայումս դադարեցվել է խողովակաշարով վառելիքի մատակարարումը: Տեղում աշխատում են պաշտպանական ուժերի տարբեր ստորաբաժանումներ: Մոտակա տարածքները վերահսկողության տակ է վերցվել ոստիկանության և զինված ուժերի կողմից: 

Զինյալների հետ փոխադարձ կրակոցները շարունակվում են: