Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը հետզհետե հայտնվում է շրջափակման մեջ: Հայ-ադրբեջանական հակամարտության զինված փուլի հնարավոր վերսկսման հեռանկարի ֆոնին այդ հանգամանքը լուրջ սպառնալիք է Ադրբեջանի համար։ Բաքվում գիտակցում են, որ հայկական պետությունների դեմ ագրեսիայի պարագայում Հայաստանը լուրջ գործողություններ է ծավալելու նախիջևանյան ուղղությամբ:

Առանց այն էլ վերջին երկու տարիների ընթացքում հայկական զինված ուժերը զգալիորեն բարելավել են մարտական դիրքերը Նախիջևանի հետ սահմանում: Եվ եթե այդ ամենին գումարվում է նաև քրդական ակտիվությունը թուրք-ադրբեջանական սահմանում, ապա պատկերը Բաքվի համար խիստ անմխիթար է դառնում:

Հրանտ Մելիք-Շահնազարյան-Facebook