Ադրբեջանի կառավարությունում «տեղյակ աղբյուրներ» ունեցող կայքերից մեկի հաղորդման համաձայն Իլհամ Ալիևն այսօր օրվա առաջին կեսին կառավարության արտահերթ նիստ է հրավիրել: Քննարկվելու են երկրի` համընդհանուր տնտեսական ճգնաժամից բխող իրավիճակը, մասնավորապես` պետբյուջեի կատարման ընթացքը, աշխարհում էներգակիրների էժանացման հետևանքով Ադրբեջանի տնտեսությունում ծագած խնդիրները:

Սպասվում է նախագահ Իլհամ Ալիևի ելույթը: Զուգահեռաբար զանգվածային կրճատում է տեղի ունենում ադրբեջանական արդյունաբերության մեջ: Երկրի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունը` «Սումգայիթի տեխնոլոգիական պարկը», ֆինանսական խնդիրներ ունի և զանգվածաբար ազատում է աշխատակիցներին, հաղորդել է «Ազատություն» ռադիոկայանը:

Արդյունաբերական համալիրի կազմում գտնվող մի քանի գործարան դադարեցրել է գործունեությունը: Համանման իրավիճակում է հայտնվել տխրահռչակ այս քաղաքի «Ազենցո» շինարարական ընկերությունը: Աշխատակիցների կրճատումը տեղի բանվորները բացատրում են նոր պետպատվերների բացակայությամբ: Այժմ աշխատանքն ընդհատել են նաև Սումգայիթի խողովակաշինական և ալյումինի գործարանները:

Վաչագան Գևորգյան-Facebook