Նախագահի հետ նախկին հանդիպման ընթացքում «Ժառանգության» արված առաջարկները չի ընդունվել: Այսպես YerevanNews.am-ի հետ զրույցում պատճառաբանեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հրաժարվելու փաստը: 

Այսինքն, հստակորեն դե՞մ եք...

- Այո:

«Ոչ»-ի շարժմանը չենք միացել, քանի որ այդպիսի շարժում դեռևս չկա: Ընթանում է քննարկումների փուլ, երբ միասնական որոշում կլինի, նոր դրա մասին կխոսենք: Բայց մենք դեմ ենք փոփոխություններին և իսկապես ցանկանում ենք, որ միասնական ճակատ լինի:

Չե՞ք կարծում, որ նախագահը հնարավոր է զիջումների գնար ձեզ հետ հանդիպումից հետո:

- Մի անգամ հանդիպել ենք, եթե առաջարկների մի մասը գոնե ընդունվեր, կարելի էր մտածել հետագա քննարկումների շարունակման մասին:

Կարծում եք, մյուս կուսակցությունները հանդիպման գնալով սխա՞լ քայլ կատարեցին:

- Իրենց հարցրեք, ես ինչ ասեմ: Իրենք հասարակության առջև են պատասխանատու, ոչ թե իմ առջև:

Իսկ, այսօր «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած ակցիային մասնակցելո՞ւ եք:

- Ո՛չ: Որովհետև մեկ անգամ մասնակցելուց հետո այն, ինչ տեղի ունեցավ, իմ պատկերացումների շրջանակում չէր տեղավորվում: