Գնալով ավելի է ջղագրգռվելու ազիկստանը: Իր բազմաթիվ ներքին խնդիրներին գումարվել է նաև իր ավագ եղբոր` թուրքիայի ներքին ահավոր վիճակը: Բոլորս էլ գիտենք, որ ադրբեջանական կազմավորման մեջ վաղուց սոցիալական վիճակը վատ է, ազգային փոքրամասնությունների մոտ հասունանում է ազգային զարթոնք, վահաբիզմն է գլուխ բարձրացրել. հեյդարի վաստակը փոշիացրել է աշխարհիկ ընդդիմության ռեսուրսները, որի պատճառով էլ մարդիկ ելքը տեսնում են ծայրահեղ իսլամի մեջ: Մինչ այժմ քրդական ծագումով ալիևյան կլանը այդ խնդիրները մի կերպ չեզոքացնում էր սահմանային լարվածությունը առաջ բերելով. հանգիստ մնացեք, որ հայերը չօգտվեն առիթից: Այս ամենում իր մեծ դերակատարությունն ունի թուրքիան, որի վառ ապացույցն է դավութօղլույի վերջին հայտարարությունը և թուրքական արտադրության զենքերը ազիկստանցի թուրք դիվերսանտների ձեռքում, մեր խրամատների կողքին պայթող թուրքական փոքր հրթիռները, թուրք կոմանդոսների մոտ մարզվող, բայց մեր դիրքեր չհասած պառկող ազիկստանի դիվերսանտները:

Այժմ ադրբեջանը տեսնում է, որ մեկը լինի թուրքիային օգնի, իրենցից ավելի ուժեղ թուրքիան է բախվել ազգային փոքրամասնության ընդվզման, իսլամական ծայրահեղականների ,սոցիալական խնդիրների հետ: Կարծես այդ խնդիրների և մեզ հետ դեմ առ դեմ ադրբեջանը մնում է մենակ: Նյարդերի ամրության և ջլատման տակտիկան իր արդյունքը չտվեց. ադրբեջանը տեսանելի ապագայում կհայտնվի իր ավագ եղբոր օրին: Մեզ մնում է ավելի զգոն դառնալ, ավելի միասնական, պատրաստ լինել ամեն զարգացման և սպասել մեր ժամին:

Տիգրան Մկրտչյան-Facebook