Ադրբեջանում ծածանվել են լիբանանյան «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպության դրոշները...

Ինչի՞ մասին կարող է վկայել այս իրողությունը, փորձենք դիտարկել դեռևս հիպոթետիկ հարթությունից:

Նախ, մի շարք երկրներում ահաբեկչական ճանաչված «Հիզբալլահը» ռազմականացված կառույց է, և նրա գործունեության առանցքային նպատակներից մեկն իր գործողության արեալ հանդիսացող պետական միավորի սահմաններում տարբեր միջոցներով շիայական իսլամի դիրքերի ամրապնդումն է, ապա նաև՝ երկրի քաղաքական համակարգում ներգրավումն, ինչպես օրինակ՝ հենց Լիբանանում:

Բացի այդ, Իրանի հորդորով՝ արդեն տևական ժամանակ «Հիզբալլահը» Սիրիայում աջակցում է այդ երկրի իշխանություններին՝Բաշար ալ Ասադի գլխավորությամբ՝ տարաբնույթ հակակառավարական խմբվորումների և «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ մղվող պայքարում: Ի դեպ, «Հիզբալլահի» որոշ բջիջներ ԻՊ-ի դեմ հանդես են գալիս նաև Իրաքում:

Հետևաբար, կարելի է ենթադրել, որ Իրանի հովանավորյալ «Հիզբալլահի» բջիջների հնարավոր ակտիվացումը մեծամասամբ շիայադավան բնակչություն ունեցող Ադրբեջանում առնվազն 2 թիրախ կարող է ունենալ՝ նախ ադրբեջանական իշխանությունները, որոնց դեմ այդ երկրի ընդդիմադիր դաշտում առկա վակուումի պայմաններում կառույցը հանդես կգա առավել արմատական ընդդիմադիր դիրքերից, մյուս կողմից՝ «Հիզբալլահի» սիմվոլիկայի շրջանառումը, հնարավոր է, իրագործվում է, որպես հակակշիռ, գուցե նաև՝ կանխարգելիչ գործոն՝ Ադրբեջանում «Իսլամական պետության»՝ արդեն իսկ ուրվագծվող հավակնությունների:

Արմեն Պետրոսյան-Facebook