Այս գիշեր Թուրքիայի տարածքում մի քանի երկրաշարժ է գրանցվել։

Ինչպես տեղեկացնում ենք թուրքական կայքերից առաջին ցնցումը տեղի է ունեցել Բինգյոլում՝ 4.5 մագնիտուդ ուժգնությամբ, իսկ երկրորդը Էլազիգ նահանգում՝ 4.4 մագնիտուդ ուժգնությամբ: Առաջին դեպքում հիպոկենտրոնը գտնվել է 2.4 կմ խորությամբ։

Նույն օրը ժամը 04:00-ի սահմաններում ցնցումներ են գրանցվել նաև Վանի Էրմիշլեր գյուղում, որոնց ուժգնությունը կազմել է 3.3 բալ, իսկ հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորությամբ:

Զոհերի և ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան: