Հալեպի Համազգայինի Նիկոլ Աղբալյան մասնաճյուղի «Շուշի» պարարվեստի դպրոցի անդամները յուրահատուկ կատարումով ելույթ են ունեցել երեկ՝ հոկտեմբեր 4-ին։

Այս մասին տեղեկանում ենք PERIO NEWS-ից։

«Շուշի» պարարվեստի դպրոցի սաների կատարումները արժանանացան ներկաների բուռն ծափահարություններին:

Արդարև, նման աշխատանքներ իրականացնելը հատկապես Հալեպի պատերազմի օրերին մեծ հերոսություն են պահանջում։

«Մենք հավատում ենք, որ մշակույթը հաստատ մնալու է, երբ միության ոգով, համայնորեն և բծախնդիր աշխատենք: Մենք հավատում ենք, որ Հալեպահայ համայնքի ժողովուրդը Համազգայինի ոլորտում ներգրավելով կկարողանանք նրանց զբաղեցնել մշակույթով, որ թեթացնենք նրանց ծանր առօրյան»,- հնչեց կազմակերպիչների խոսքը: