Հոկտեմբերի 11-ին և 12-ին հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նա մասնավորապես ասաց. «Հոկտեմբերի 12-ին օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը և հյուսիս-արևմտյանից կդառնան հարավ-արևմտյան։ Հանրապետություն կներթափանցեն տաք օդային հոսանքներ, ուստի հոկտեմբերի 12-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-ից 4 աստիճանով, և Արարատյան դաշտում կունենանք մոտ 23-24 աստիճան տաքություն»:

Սակայն, արդեն հոկտեմբերի 13-ին արդեն հանրապետությանն է մտնելու միջերկրածովյան հաջորդ ցիկլոնը, որը տեղումնաբեր է լինելու։ Հոկտեմբերի երրորդ տասնօրյակում տեղումների քանակը կլինի ավելի քիչ։