Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Առաջին վեհափառ հայրապետի ներկայությամբ երեկ՝ 11 հոկտեմբերին Լիբանանում տեղի է ունեցել Հայ Գիրքի 36-րդ ցուցահանդեսի բացման արարողությունը։

Արարողության ընթացքում Արամ Առաջին կաթողիկոսն ասել է. «1915-ի ապրիլի 24-ի գիշերն անմահացած հայ մտավորականների սերունդները նրանց ձգտումներով ու լիցքերով, հավատարիմ նրանց նվիրական կտակին, սփյուռք դարձած և անորոշության մատնված մեր ժողովրդի կյանքը վերակազմակերպեցին»։

Նորին Սրբությունը՝ շարունակելով իր մարգարեաշունչ խոսքը, մի քանի կարևոր կետեր է առանձնացրել. «ավելի ծաղկեցնել հայ մշակույթի անդաստանը, կենդանի ու անաղարտ պահել հայ լեզուն, գնահատել ու պաշտպանել մտավորականին, գրողին ու ուսուցչին»: