Իրաքի մայրաքաղաք Բաղդադում իրաքահայ համայնքը կազմակերպել էր հայկական տարազների ցուցադրություն՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի, որին անդրադարձել է նաև Իրաքի հեռուստաեթերը։

Իրաքահայ համայնքի կանանց միության ներկայացուցիչ՝ Նուշիկ Գարամանուկյանը հեռուստաեթերում անդրադարձել է Ցեղասպանության պատմությանը, ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի տարածքին, որի մեծամասնությունը այժմ գտնվում է Թուրքիայի իշխանության ներքո:

Ցուցադրության ավարտին մասնակիցները հայտնել են դրական կարծիքներ և շնորհակալական խոսքեր են հնչել կազմակերպիչների հասցեին։