Ջեք Գևորգյանի, ով ավելի հայտնի է «Դոկտոր Մահ» անունով, կյանքի մասին նյութերը փոխանցվել են Միչիգանի համալսարանի գրադարանին: Տվյալ հավաքածուն համալսարանին է փոխանցել բժշկի զարմուհին՝ Ավա Յանուսը: Այն ներառում է փաստաթղթեր, հիվանդների հետ նրա զրույցների աուդիո-վիդեո ձայնագրություններ, ինչպես նաև «Դոկտոր Մահի» ընտանեկան փաստաթղթեր:

Ինչպես տեղեկանում ենք Միչիգանի համալսարանի կայքից, փաստաթղթերի հավաքածուն ներկայացնում է Ջեք Գևորգյանին այլ կողմից՝ որպես ներգաղթյալի որդու, երաժշտի, կոմպոզիտորի ու գիտնականի:

Հավաքածույում ներառված տեսանյութերում ներկայացված են հիվանդների ու նրանց հարազատների հետ բժշկի զրույցները, որտեղ նրանք բացատրում են, թե ինչու են որոշել դիմել էվթանազիայի օգնությանը: