Ինչպես հայտնել ենք, Հալեպում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով մեծ թվով խաղաղ բնակիչներ Հալեպից, շրջակա գյուղերից և այլ քաղաքներից ուղղվել են դեպի Թուրքիա։

Արաբական լրատվամիջոցները հաղորդում են, որ թուրք-սիրիական սահմանագծում դիպուկահարի կրակոցից զոհվել է ընտանիքի հետ այնտեղ գտնվող 17-ամյա երիտասարդ՝ հայազգի Արմեն Ժիրայր Ավետիսյանը: Նա ընտանիքի հետ միասին Սիրիայի Գամիշլի քաղաքից հասել է Թուրքիայի սահմանները։

Հանգուցյալի թաղման արարողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան ժամը 11։00-ին Գամիշլիի Ս. Հակոբ եկեղեցում։