Օդերևութաբանների փոխանցմամբ մինչև այժմ գրանցված փոթորիկներից ամենահզորը՝ «Patrisia»-ն հարվածել է Մեքսիկայի արևմտյան հատվածներին։ 

Փրկարար ջոկատները փորձել են հնարավորինս կանխել վնասների չափսը։ Փակվել են դպրոցները, բնակչությունը տեղափոխել է առավել ապահով տարածքներ։

Օդերևութաբանական սարքավորումները ցույց են տալիս, որ քամու արագությունը սկզբում եղել է 325 կմ/ժ հզորությամբ, սակայն նվազել է 305 կմ/ժ-ի։

Փոթորիկին ավելանալու են առատ տեղումներ, որոնք ջրհեղեղի ու սողանքների պատճառ են դառնալու։

Փոթորիկից փրկվելու համար քաղաքներից հեռացել է 3500 մարդ։