Եթե կինը որոշ ժամանակահատված ունեցել է սեռական կյանք և այնուհետև ինչ-ինչ պատճառներով զրկվել է այդ կյանքով ապրելու հնարավորությունից, ապա նրա մոտ կարող են հայտնվել բացասական երևույթներ. դառնում են ավելի դյուրագրգիչ, ավելի նյարդային, ավելի անհանդուրժող, կարող է զարգանալ նևռոզ՝ ի տարբերություն այն կանանց, ովքեր չեն ապրել սեռական կյանքով: Վերջիններս համեմատաբար ավելի հեշտ են տանում այդ ընթացքը և կարող են ոչ մի խնդիր չունենալ,-ասաց բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան:

Իմպոտենցիայի հետ կապված խնդրին անդրադառնալով բժիշկ-սեքսոպաթոլոգն ասաց՝
Նախկինում իմպոտենցիան համարվում էր միայն ավագ սերնդի հիվանդություն, հիմա ցավոք սրտի միտում ունի երիտասարդանալու: Այսօր նույնիսկ երիտասարդներն են դիմում մեզ այդ հարցով: Պատճառներն են շատացել: Նախկինում այդքան շատ նևռոզներ չկային, սեռավարակներն այդքան շատ տարածված չէին, սակավաշարժ կենսակերպը, ծխելու չարաշահումը, սխալ սննդակարգը, նեղ հագուստը: Շատ դեպքերւմ երիտասարդները նման խնդիր ունենալու ժամանակ կաշկանդվում են բժշկի դիմել:

Դա շտկելի խնդիր է և ես կոչ եմ անում չլռել, չկաշկանդվել, որովհետև խնդիրը միտում ունի զարգանալու և եթե ժամանակին մասնագետի օգնությանը չդիմեն, կարող են ավելի մեծ խնդիրների բախվել: