Ինչպես հայտնել ենք,  ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը եկող տարվա փետրվարի 1-ից զբաղեցնելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը: Այս նշանակման դրական և բացասական կողմերի մասին YerevanNews.am-ը զրուցեց ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի հետ:

- Որքան հիշում եք Տիգրան Սարգսյանը մաքսային միության երդվյալ հակառակորդներից էր և նշում էր, որ Հայաստանը չի կարող լինել մաքսային միության անդամ այն պարզ պատճառով, որ մենք չունենք ընդհանուր սահման: Հիմա Տիգրան Սարգսյանը ինքը պետք է բացատրի, թե նման արմատական վերաբերմունք ունենալով մաքսային միության հանդեպ ինչպես է պատրաստվում ղեկավարել Եվրասիական տնտեսական միության կոլեգիան:

Իսկ այս կառույցում հայազգի պաշտոնյայի նշանակումը դրակա՞ն հանգամանք չէ:

- Իհարկե դրական է: Բայց այնտեղ ռոտացիոն սիստեմ է, և բնականաբար, Հայաստանը ԵՏՄ անդամ է և մեր ներկայացուցիչը պետք է նախագահեր այդ հանձնաժողովը: Որոշ ժամանակ անց այն կղեկավարի ԵՏՄ մեկ այլ երկրի անդամ, այնպես որ ես այստեղ արտառոց և ինչ-որ աշխարհացունց բան չեմ տեսնում: