Նախորդ շաբաթ «Գոհար» համույթը երկար բացակայությունից հետո 4 օր շարունակ ելույթ ունեցավ Լիբանանի մայրաքաղաք հայաշատ Բեյրութում։

Բեյրութի հայ համայնքը ըմբոշխնեց «Գոհար»-ի հրաշալի ելույթները։ Ելույթը նվիրվել էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Նորանոր հաջողություններ ենք մաղթում «Գոհար» համույթին։