Եթերում նորից թարմացվեց սիրված դերասան Սամվել Սարգսյանի հոգու վիշտը և դա մենք տեսանք քո միջոցով: Գաղտնիք չէ ,որ մեր համաքաղաքացիները նույնպես դիմում են քեզ, շատ դեպքերում ես արյունով բացահայտում մարդու ինքնությունը:

Մարդուն բացահայտելու տարբեր հնարավորություններ կան, այդ թվում արյունը: Արյան միջոցով քանդում եմ նաև բոլոր չարությունները մարդկանց վրայից:

Մոմեր, խաղաքարտեր, այլ իրեր, որի միջամտությունից ես ավելի շատ օգտվում:

Իրականում օգտվում եմ ինձ շնորհված գերբնական ուժից, իսկ մնացածը ուղղակի միջոցներ են: Եթե չկա այդ օժտվածությունը ոչ մի իր, առարկա չի կարող ազդել, որպեսզի տեսնես անցյալն ու զգաս ապագայի լույսը:

Տարբեր խնդիրներ ունեցող մարդիկ երբեմն հուսալքված, երբեմն կյանքից ավելին ուզող դիմում են քեզ, որ դեպքերում ես մերժում հաճախորդին:

Հուսալքված մարդկանց երբեք չեմ մերժում: Պատրաստ եմ մարդկայնորեն օգնել ամեն կերպ իր ցավն ու հոգսը թեթևացնելու համար:

Հեղինակ՝ Լուսինե Արշակյան