Ազգային ժողովում տեղի ունեցավ «Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի քվեարկությունը։ Առաջին ընթերցմամբ 81 պատգամավոր կողմ քվեարկեց, 16-ը՝ դեմ, ձեռնպահ՝ 14:

Եթե սույն փոփոխությունները հավանություն ստանան 2-րդ և 3-րդ ընթերցմամբ, ապա ՀՀ ավելի քան 180.000 քաղաքացիներ, ովքեր ունեն միայն նույնականացման քարտեր, կկարողանան մասնակցել դեկտեմբերի 6-ին նախատեսված՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին:

Նախագծի հեղինակը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն է, Արտակ Մինասյանն է, Գագիկ Մինասյանն է, Գագիկ Մելիքյանն է: 

Նշենք, որ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը բազմիցս անդրադառձել է նույնականացման քարտերով ընտրություններին մասնակցելու կեղծիքներին։

Նա հայտարարել էր, որ հունիսի 7-ին կայացած ընտրություններին՝ ընտրախախտումներ են եղել:
Բիշարյանը հղում էր արել մամուլին, որտեղ գրված է, որ Ալավերդիում, Աբովյանում, Արտաշատում տեղի ունացած ընտրությունների ժամանակ խախտումներ են եղել, օրինակ՝ Ալավերդիում 3 հազար մարդ ավել է քվեարկել։
«Հենց այս պատճառով պահանջում եմ, որպեսզի օրենքի փոփոխություններում ներառվի ընտրողների ցուցակների հրապարակում»,- ասել էր Բիշարյանը։
 Հաշվի առել եք պլաստիկ քարտե՞րը մենք ընտրական օրենսգիրք ենք խախտում, իսկ ո՞վ պետք է սրա մասին մտածի,- ասել էր  պատգամավոր Հ. Բիշարյանը:  

Ցավոք, արդյունքներ չեղան և հասարակությունը կրկին կարող է մասնակցել ընտրություններին նույնականացման քարտերով։