Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունվարի 25-ին՝ ժամը 13։30-ին, «Էրեբունի Պլազա» հյուրանոցում (հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1) տեղի կունենա ասուլիս «Միջազգային առաջատար ուսումնական հաստատություններում անվճար ուսանելու հնարավորությունները, խնդիրները և կրթաթոշակների տրամադրման պայմանները հանրակրթական դպրոցների աշակերտների համար» թեմայով։ 

Ասուլիսի բանախոսներն են ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի բաժնի պետ Անգելինա Հովհաննիսյանը, «Regent’s» միջազգային դպրոցի տնօրեն Փիթեր Հոգանը (Բանգկոգ, Թաիլանդ), «Regent’s» միջազգային դպրոցի մարքեթինգի և բիզնեսի զարգացման ավագ խորհրդատու Էլիսոն Հոգանը (Բանգկոգ, Թաիլանդ), ՀՀ ԿԳՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի պետ Սուսաննա Ազատյանը և «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնի հիմնադիր տնօրեն Աննա Հարությունյանը։
Ասուլիսի ընթացքում բանախոսները կանդրադառնան ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտների միջազգային ուսումնական հաստատություններում անվճար սովորելու հնարավորություններին, առկա համագործակցություններին ու միջազգային կրթության առավելություններին։