ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, համաձայն որի «Վեգա» էլեկտրոնիկայի խանութ սրահներում մոլորության մեջ են գցում սպառողներին:

Նա մասնավորապես գրել է. «Ես հիմնավոր կասկած ունեմ, որ մեր քաղաքացիներին խաբում են, նշելովտարբեր ազգանուններ, ուղարկել են հաղորդագրություն, որով հրավիրել են գնումներ կատարել «ԻՆՔՆԱՐԺԵՔՈՎ», ես, այցելելով խանութ, պարզել եմ, որ ակնհայտ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն եմ ստացել, որով մարդկանց մոլորության մեջ են գցում ու խաբում»: