Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 2-ին, ժամը 12.25-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի Շինուհայր գյուղական համայնքի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետեւանքով վարորդը՝ 1963 թ. ծնված Հ.Հ.-ը տեղում զոհվել է: