«Եթե համեմատելու լինենք Վերահսկիչ պալատի գործառույթները Հաշվեքննիչ պալատի հետ, ապա, ըստ էության, նրանց նպատակները նույնն են՝ հանրային ֆինանսների և հանրային սեփականության արդյունավետ կառավարման տնօրինման խնդիրներն են: Սակայն մի էական փոփոխություն է կատարվել Սահմանադրությամբ, որն էապես փոխելու է այսօրվա Վերահսկիչ պալատի գործունեության հնարավորությունները, Հաշվեքննիչ պալատը չափազանց ավելի անկախ է լինելու, քան այսօրվա Վերահսկիչ պալատը: Խորհրդարանն իր վերահսկողական առաքելությունը մեծ մասով իրականացնում է հաստատելով Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Անդրադառնալով Վերահսկիչ պալատի մասին օրենքի փոփոխություններին նա նշել է, որ Վերահսկիչ պալատն այսուհետ պետք է լինի Հաշվեքննիչ պալատ, այսինքն՝ աուդիտորական պալատ: Ըստ նրա՝ նոր Սահմանադրությունն էլ ավելի մեծ անկախություն է տալիս Հաշվեքննիչ պալատին: