Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 6-ին աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ:

Այցելության ընթացքում նախագահը մասնակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ վերակառուցված մանկապարտեզի բացման արարողությանը: Վերանորոգման և շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 190 միլիոն դրամ: Պատասխանատուների ներկայացմամբ, մանկապարտեզի շահագործման արդյունքում կլուծվի ևս 90 երեխայի նախակրթարան հաճախելու խնդիրը, ինչպես նաև Քաջարան քաղաքում կստեղծվի լրացուցիչ 40 աշխատատեղ: