Հիշո՞ւմ եք, որ սրանից ամիսներ առաջ էս տեսապայծառին մեծ շուքով մկրտում էին, ես էլ կատաղեցի ու ելույթ ունեցա, թե էս ինչ եք անում, տենց լավ չի, բերեք սուրբ տանք սրան: Դե հիմա ասեք, սխալվո՞ւմ էի էս մոմ փչողի հարցում, որ մղումների անկեղծությանը չէի հավատում։ Տո սրա վրա մեռոն լցնելուց պետք ա թշշոց գար, զարմանալի ա, որ չի եկել․․․

Հիմա հարց․ ինչո՞ւ են վրդովվում հոգևորականները, երբ էս դեմագոգը, ով սկի եթերային խոսքի կանոններից ամենապրիմիտիվը չյուրացրեց (խոսել գրական հայերենով), կողից-կշտից կիսատ-պռատ լսածները ու կոֆեի շուրջ իրա բալտուշկեքի հետ քննարկածը մատուցում է, որպես իրողություն։ Թե բա օրենք են ընդունում, որ միասեռականներին եկեղեցով պսակեն։ՃՃՃՃՃ

Ավելի շուտ, ուր էր Ձեր վրդովմունքը, երբ էս տեսպայծառին մկրտություն էր տրվում, թեև ինքը չէր էլ թաքցնում իր հակաքրիստոնեական գործունեությունը, ոչ էլ ձևացնում էր, թե պատրաստվում է թարգել։ Ինչո՞ւ այդ ժամանակ ոչ մի բան չասվեց, ասվելուց էլ՝ ասվում էր օրինակ իմ պես մարդկանց, ովքեր անկեղծորեն տարակուսում էին եղելությունից ու արդարացի հարցադրումներ անում։

Այլ կերպ ասած, Եկեղեցու վրդովմունքը ժամանակավրեպ է․ վրրդովվել պետք էր, երբ անարժանին էին կնքում, ոչ թե երբ այդ անարժանը հերթական անգամ ցույց տվեց իր իրական դեմքը։

Իր ֆեյսբուքյան էջում գրում է Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Մեջբերենք հատված՝ «Ներողություն, իսկ իր տղան Ճեմարանում համասեռամո՞լ է, որ ինքը տեղյակ է, որ Ճեմարանում նման երևույթ գոյություն ունի: Կամ իր համասեռամոլ տղայի մկրտության կամ պսակադրության որոշումը եկեղեցին կայացրե՞լ է, որ ինքը տեղյակ է այդ ամենից: Այդկե՞րպ են իրենք «պայծառատես» դառնում: Սա անբարոյականություն է, ոչ թե պայծառատեսություն»,- Aysor. am-ի հետ զրույցում, մեկնաբանելով «6-րդ զգայարան» հեռուստաշոուի պայծառատես Անի Գրիգորյանի հայտարարությունը, ասաց Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: